Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին հայտնել է, որ Շվեդիան Թուրքիային կներկայացնի ահաբեկչության դեմ պայքարի «ճանապարհային քարտեզ» ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի որոշում է ընդունել հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը։ Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Հանդիպմանը ելույթ է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Աքչափարը եւ ասել, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանն ավելի անվտանգ կդարձնի», ինչպես նաեւ կնպաստի Անկարայի եւ Ստոկհոլմի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Ըստ գործակալության՝ դիվանագետը նշել է, որ շվեդական կողմի ընկալման մեջ անվտանգության ոլորտում Անկարայի «օրինական մտահոգությունների» վերաբերյալ «դրական փոփոխություններ» կան՝ կապված առաջին հերթին ահաբեկչական PKK-ին (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) հակազդելու հետ:
Աքչափարն ասել է, որ Շվեդիան Թուրքիային ճանապարհային քարտեզ կներկայացնի, որը պարունակում է պատասխանատվությունն ու քայլերը, որոնք այն պետք է ձեռնարկի ահաբեկչությանը հակազդելու համար։