Շիրակի մարզի հյուսիսային շրջաններում ձյուն է եկել: Մեկնարկել են ճանապարհների ձմեռային պահպանման, ձյունամաքրման աշխատանքները:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրել է, որ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում են չորս կազմակերպություններ։ Աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2024 թվականի մարտի 31-ը։
«Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2023-2024 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։
Կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը եւ 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար են ձմեռային պահպանման աշխատանքների համար»,- հայտնել է Մուշեղ Մուրադյանը։