ԱՄՆ-ի եւ Իսրայելի մոտեցումների պատճառով ամբողջ Մերձավոր Արեւելքում պատերազմի տարածում չենք ցանկանում։ Դրա մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Եթե Գազայի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակչության դեմ հանցագործությունները չդադարեն, հակամարտության ընդլայնման հավանականությունն անխուսափելի կլինի»,- ասել է արտգործնախարարը։ Ըստ Աբդոլլահիանի՝ «վերջին 40 օրերին Իրանը եւ Միացյալ Նահանգները մի շարք ուղերձներ են փոխանակել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով»:
Financial Times-ը նշում է, որ նախարարը միաժամանակ բացառել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ուղիղ բանակցությունների հնարավորությունը։