Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 104 հազար 200 անձ, որից 28 հազար 475–ը` անչափահաս, ստացել է 100-հազարական դրամ։
«Այսօր 500 միլիոն դրամ հատկացնելու ենք՝ շարունակելու համար այս վճարումները»,- ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Վճարումները շարունակվում են նաեւ 40+10 հազար համակարգով, եւ 99 հազար 820 մարդու արդեն իսկ փոխանցել են։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունը սկսել է ստանալ, այս պահին դիմումատուների թիվը 8475 է։