Ֆիլիպինների ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է շուրջ 679 հազար բնակչություն ունեցող Գեներալ Սանտոս քաղաքից 60 կմ դեպի հարավ, որը Մինդանաո կղզու Դավաո Օրիենտալ նահանգում է։
Ցնցումները գրանցվել են 78 կմ խորության վրա։