Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցությանը, տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող հարցեր:
Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներով: