Ադրբեջանական ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին կրակ են բացել Արարատի մարզի Պարույր Սեւակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ: Դրա հետեւանքով զինծառայող է վիրավորվել։
«Նոյեմբերի 18-ին՝ 09:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ–ի արձակած կրակոցի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։