Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է մասնակցել հունիսի 18-ին նշանակված ԻԻՀ նախագահական ընտրություններին։
Ահմադինեժադն այսօր նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ է ներկայացրել Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի նախարարություն։
Իրանի նախկին նախագահը մտադիր էր մասնակցել նաեւ 2017-ի նախագահական ընտրություններին, սակայն Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին կասեցրել էր նրա առաջադրումը։
Նախկինում Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ահմադինեժադն Իրանի նախագահ է եղել 2008-2013 թվականներին։