«Ֆիլմադարան» ՀԿ-ի եւ նիդերլանդցի կինոքննադատ Հյուգո Էմերզայելի համագործակցության արդյունքում կյանքի է կոչվում հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր՝ հաջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնել են, որ միջոցառմանը կներկայացվի 5 լիամետրաժ եւ 6 կարճամետրաժ կինոնկար։ Ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու Ամստերդամի MACA (Moving Arts Center Amsterdam) մշակութային կենտրոնում նոյեմբերի 24-26-ին։ Տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է արցախահայերին աջակցելուն: