ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մեշաալը, ավելի վաղ փորձելով արդարացնել հոկտեմբերի 7-ին Իսրայելի քաղաքների վրա հարձակումները, նշել է, որ ազգերը հեշտությամբ ազատություն չեն ստանում:
Նա նշել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հիտլերի հարձակումից փրկվելու համար ռուսները, օրինակ, զոհաբերեցին 30 միլիոն մարդու, վիետնամցիները 20 տարում (1955-1975 թվականներին) զոհեցին 3,5 միլիոն մարդու, մինչեւ հաղթեցին ամերիկացիներին:
Շարունակելով ազգային-ազատագրական պայքարի թեմայով օրինակներ բերել՝ Խալեդ Մեշաալը նշել է, որ Աֆղանստանը ԽՍՀՄ-ին, ապա ԱՄՆ-ին հաղթելու համար միլիոնավոր նահատակներ է տվել։ Նա հիշեցրել է, որ ալժիրցիները 130 տարի տեւած ազգային-ազատագրական պայքարի ընթացքում 6 միլիոն նահատակ են տվել:
«Պաղեստինցիները նույնպիսի ժողովուրդ են, ինչպիսին մյուսները: Առանց զոհաբերությունների ոչ մի ժողովուրդ չի ազատագրվել օտար լծից»,- շեշտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահը։
Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ իսրայելա-պաղեստինյան վերջին պատերազմի հետեւանքով Գազայում զոհերի թիվը նոյեմբերի 20-ի դրությամբ հասել է 13 հազարի։
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետեւանքով զոհերի պաշտոնական թիվը մոտ 1200 է: