Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 16-20-ը օպերատիվ-տակտիկական քառօրյա զորավարժություններ կանցկացնի, որոնց կմասնակցի 15 հազար զինվորական:
Զորավարժություններում ներգրավվելու են շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 400 հրթիռահրետանային կայանք, 50 միավոր ռազմական ավիացիա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի վերախմբավորմանը։
Զորախաղերին մասնակից ստորաբաժանումները նաեւ անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելուն եւ ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված առաջադրանքներ են կատարելու: