Ինդոնեզիան դատապարտում է Գազայում ինդոնեզական հիվանդանոցի վրա հարձակումները, որոնց համար Համասը մեղադրում է Իսրայելին։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի արտգործնախարար Ռետնո Մարսուդին։ «Ինդոնեզիան խստորեն դատապարտում է իսրայելական հարձակումը Գազայում ինդոնեզական հիվանդանոցի վրա, որը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել է երկրի արտգործնախարարը:
Մարսուդին շեշտել է, որ բոլոր երկրները, ներառյալ Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեցողները, պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ դադարեցնելու վայրագությունները: