Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի սեպտեմբերի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2023-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական աճի տեմպը օգոստոսի 10,9%-ի համեմատ դանդաղել է՝ հասնելով 5,3%-ի։
Ըստ կառույցի՝ դանդաղ աճը հիմնականում պայմանավորված է ծառայությունների՝ բացառությամբ առեւտրի կտրուկ անկմամբ։ Գնաճը կայունացել է, ապրանքների արտահանումն ու ներմուծումն աճել են հոկտեմբերին 10%-ով եւ սեպտեմբերին 6%-ով, հիմնականում թանկարժեք քարերով եւ մետաղների արտահանման շնորհիվ։ Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 մլրդ դրամ հավելուրդ, ինչը հաջորդել է օգոստոսի 25 մլրդ դրամ պակասուրդին: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացել են 9,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
ՀԲ-ի զեկույցի համաձայն՝ ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը Հայաստան սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 69%-ով: Ընդհանուր դրամական փոխանցումների մուտքերը սեպտեմբերին կրճատվել են 19%-ով, իսկ արտահոսքն՝ ավելացել 43%-ով: Հիմնականում մուտքերը (66,3 տոկոս) եղել են Ռուսաստանից, մինչդեռ արտահոսքի միայն 12,7 տոկոսն է բաժին է ընկել Ռուսաստանին։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Հոկտեմբերին Հայաստանի միջազգային պահուստները երկրորդ ամիսն անընդմեջ նվազել են 155 մլն դոլարով` հասնելով 3,8 մլրդ դոլարի: