Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է խորհրդակցություն անցկացնելու պետական սահմանին` քննարկելու խաղաղ գործընթացը:
«Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար՝ ներառյալ փոխադարձ ընդունելի վայր ընտրելը կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշումը: Մենք կոչ ենք անում հայկական կողմին թույլ չտալ հետագա անհարկի ձգձգումներ եւ հուսով ենք, որ նրանք դրականորեն կարձագանքեն այս կոչին՝ հնարավորինս արագ բանակցությունները սկսելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: