Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները հայտարարել են, որ ուրանի հարստացման մակարդակը Իրանի Նաթանզի միջուկային կենտրոնում հասել է 63 տոկոսի։
ՄԱԳԱՏԵ-ի հեղինակած վերջին զեկույցով՝ նախորդ ամիս Նաթանզում տեղի ունեցած պայթյունը չի ազդել իրանցի մասնագետների կողմից ուրանի հարստացման ծավալների վրա։
Փորձագետները չեն բացառում, որ ուրանի հարստացման ծավալների նման կտրուկ աճը կարող է բացասաբար ազդել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող միջնորդավորված իրանա-ամերիկյան բանակցությունների վրա։
2015-ին կնքված միջուկային համաձայնագրով Իրանը պարտավորվում էր ուրանի հարստացման մակարդակը պահպանել առավելագույնը 3,67 տոկոսի վրա։ Վերջերս պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Նաթանզում տեղի ունեցած առճակատմանն ի պատասխան՝ իրանցի մասնագետներն ուրանի հարստացման ծավալները հասցնելու են առավելագույնը 60 տոկոսի։