Ըստ «Ալ Ջազիրա»-ի հաղորդագրության՝ «Հըզբոլլահ»-ի ղեկավարության անանուն աղբյուրը հայտնել է, որ թեեւ ոչ ոք որևէ բանի շուրջ չի պայմանավորվել եւ որեւէ համաձայնագիր չի կնքել «Հըզբոլլահ»-ի հետ, սակայն կազմակերպությունը կմիանա Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագրին։
«ՀԱՄԱՍ-ի հետ «Հըզբոլլահ»-ը եւս կդադարեցնի իսրայելական տարածքների գնդակոծումը, եթե իսրայելական օկուպացիոն ուժերն իրենք ենթարկվեն այս ռեժիմին։ Ավելին՝ Իսրայելի կողմից զինադադարի ցանկացած խախտում ցանկացած ճակատում «անհապաղ արժանի պատասխան կստանա»,- ասված է հայտարարության մեջ։