Հայաստանի վարչապետն ընդունել է Իրաքի նախագահին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նիկոլ Փաշինյանն այցը համարել է պատմական։ Հայաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրների միջեւ արձանագրվում է տնտեսական կապերի աշխուժություն, որի խորացման համար առկա են նախադրյալներ։
Իրաքի Հանրապետության նախագահն իր հերթին նշել է, որ Հայաստան ժամանելով նոյեմբերի 21-ին՝ անցկացրած ժամանակը գնահատում է արդյունավետ, հատկապես երկու երկրների հարաբերությունների, մասնավորապես տնտեսական, առեւտրաշրջանառության զարգացման համար անհրաժեշտ պայմանների խորացման տեսանկյունից։
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը զորակցություն է հայտնել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած արհավիրքի՝ Հայոց ցեղասպանության առիթով՝ հայտնելով, որ ինքն անձամբ ներկա է ղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նախագահն ընգծել է երկրի հայ համայնքի դերը, կարեւորել հայ գաղթօջախի հետ Իրաքի ժողովրդի լայն համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերը: