Կրիպտո փոխանակման Binance ընկերությունը տուգանվել է 4,4 միլիարդ դոլարով՝ ՀԱՄԱՍ-ի փողերի լվացմանն աջակցելու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ Binance կրիպտոարժույթի բորսան օգնել է ահաբեկչական կազմակերպություններ ՀԱՄԱՍ-ին եւ ԴԱԻՇ-ին (Իսլամական Պետություն) փող լվանալու, ներգրավված է եղել հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու գործում, ինչպես նաեւ օգտագործել է բորսայի ծառայությունները մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Կրիպտո փոխանակման հիմնադիր Չանգպեն Չժաոյին սպառնում է 10-18 ամիս ազատազրկում եւ 200 միլիոն դոլար տուգանք։