Կոռուպցիայի համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիվոստոկի նախկին քաղաքապետը մեկնել է ռազմաճակատ՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու:
Օլեգ Գումենյուկը Վլադիվոստոկի քաղաքապետ է եղել 2019-ի ապրիլից մինչեւ 2021-ի մայիսը։ 2023-ի հունվարին նա դատապարտվել է 16,5 տարվա ազատազրկման՝ ավելի քան 38 միլիոն ռուբլու կաշառք ստանալու գործով։ Ավելի ուշ դատարանը նրա պատիժը փոխել է 12 տարվա ազատազրկման։
Ռուսական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ պաշտոնյան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ռազմաճակատ գնալու հնարավորություն էր փնտրում։