Նոյեմբերի 22-ին հզոր պայթյուն է եղել ԱՄՆ-Կանադա սահմանի Նիագարայի ջրվեժով անցնող Ծիածանի կամրջին։ Միջադեպի քննությունը հանձնարարվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI), որը հայտարարել է, որ պայթյունի հետ կապված մշակվում են տարբեր վարկածներ՝ ներառյալ ահաբեկչություն։
Ավելի ուշ բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ-Կանադա սահմանին պայթյունը ահաբեկչական գործողության հատկանիշներ չի պարունակում: Դրա մասին հայտնել է նաեւ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը: Ըստ Fox News-ի՝ պայթյունը տեղի է ունեցել Կանադայից ժամանող ավտոմեքենայի վթարի հետևանքով: Ըստ NBC հեռուստաալիքի՝ ավտոմեքենայի պայթյունի վայրի նախնական զննության ժամանակ իրավապահները պայթուցիկի հետքեր կամ պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։ Ավտոմեքենան մեծ արագությամբ անցել է սահմանային հսկողության կետով եւ բախվել անցակետին, ինչից էլ մեքենան պայթել է։ Մեքենայում գտնվող երկու անձինք զոհվել են:
Ըստ CNN-ի՝ պայթյունի պատճառով ԱՄՆ-ի Բուֆալո Նիագարայի օդանավակայանը դադարեցրել է միջազգային թռիչքները։