Արաբական երկների արտգործնախարարների պատվիրակությունն այցելել է Լոնդոն, որտեղ արեւմտյան դաշնակիցներին փորձում է համոզել Գազայում անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին եւ քննարկում է «վաղվա օրը» տարածաշրջանում։
BBC-ն հայտնում է, որ նախարարները մերժել են հակամարտությունից հետո Գազայի կառավարմանը մասնակցելու գաղափարը։ Արաբական երկրների առաջնորդների հիմնական նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն է, որը պետք է ընդգրկի Գազայի հատվածը եւ Հորդանան գետի Արեւմտյան ափը, սակայն Իսրայելի կառավարությունն ու թույլ պաղեստինյան իշխանությունը կանգնած են դրա ճանապարհին:
Արաբ արտգործնախարարները պնդում են, որ իրավիճակի կարգավորման եւ կայունացման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի ակտիվ միաջմտությունը։