Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Գազայի հատվածի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի դեմ հրեական պետության կատարած հանցագործություններից վեց շաբաթ հետո միջազգային հանրության պարտականությունն է Իսրայելին զրկել միջուկային զենքից:
Հիշեցնենք, որ մի շարք գործիչներ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահը, նույնպես վերջին օրերին ուղերձներ են հղում միջազգային կազմակերպություններին, դրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի միջուկային զենքի եւ դրա հնարավոր կիրառման մասին ահազանգերով։