«Պատերազմը շարունակվում է. մեր պարտքն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը»,- նոյեմբերի 23-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ Իսրայելն անմիջապես կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե հրադադարը խախտվի։
Պաշտպանության նախարար Գալանտն իր հերթին հայտնել է, որ իսրայելական բանակի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում կխորացվի ավելի շատ առեւանգվածներին ազատագրելու համար:
Նոյեմբերի 23-ին ավելի վաղ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։
Ըստ BBC-ի՝ իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ պատանդները մինչեւ նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն նոյեմբերի 23-ին։
Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։