Մեքսիկայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած 102 կգ քաշային կարգի ծանրորդ, Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել: Երկամարտի 378 կգ արդյունքով նա շրջանցել է բոլոր մրցակիցներին:
2023 թվականի մրցաշրջանում սա շիրակցի մարզիկի նվաճած արդեն 3-րդ ոսկե տիտղոսն է։ Մինչ այդ Գարիկը չեմպիոն էր հռչակվել ապրիլին Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունում, ապա հաղթող էր ճանաչվել օգոստոսին Ռումինիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։