Կառավարությունը եւս 2 միլիարդ դրամ կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Աջակցությունը տրվելու է 40 հազար շահառուի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ ծրագրից կարող են օգտվել մասնավորապես 100-հազարական դրամ միանվագ աջակցության շահառուները: Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվներին հոկտեմբերի 2–ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավելի գումար:
Դրամական աջակցությունից, ըստ նախարարի, չեն կարողանա օգտվել նաեւ սեպտեմբերի 19-ից առաջ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցողները, ինչպես նաեւ նրանք, ովքեր բացակայում են Հայաստանից կամ նոյեմբերի 15–ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում։