ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Արցախից տեղահանված 1836 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի։ Նախարարը նշել է, որ այդ նախագծով կրթաթոշակ կհատկացվի 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որը շուրջ 440 միլիոն դրամ է։
«Գումարներ ենք հատկացնում նաեւ քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողի համար՝ 402 միլիոն դրամի չափով»,- ասել է Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ ծրագրում չընդգրկված ուսանողների վերաբերյալ լրացուցիչ որոշում կընդունվի։