Պաղեստինցիները հայտարարել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի 22-ին իրենց հետ հանդիպման ժամանակ Գազայում իսրայելական բանակի գործողությունները «ցեղասպանություն» է որակել: Բեթլեհեմի հոգեւոր քոլեջում դասավանդող Շիրին Ավադ Հիլալը պատմել է, որ երբ իրենք պատմել են Գազայում սպանված ընտանիքների մասին, Հռոմի պապն ասել է, որ դա «ցեղասպանություն» է գնահատում:
Ըստ Daily Mail-ի՝ Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:
Նախօրեին Նորին Սրբությունն իր նստավայրում ընդունել է տասը պաղեստինցու, իսկ դրանից առաջ հանդիպել էր ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մոտ պահվող իսրայելցի պատանդների հարազատների հետ:
Պապի հետ հանդիպման մասնակիցները հայտնել են, որ նա քաջատեղյակ է Գազայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ ջրի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության պարագաների բացակայության մասին։ Հիլալն ասել է, որ բոլորն էլ այնտեղ են եղել ու լսել Հռոմի պապի խոսքերը: «Ոչ ոք լսողության խնդիր չունի»,- ընդգծել է պաղեստինցի դասախոսը: