Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մաքսավորները Ադրբեջան թռչող ուղեւորի ուղեբեռում հայտնաբերել են 112 հազար ֆունտ ստեռլինգ կանխիկ գումար։
Չհայտարարագրված արժույթի ընդհանուր գումարը մոտ 14 միլիոն ռուբլի է։ Կինը Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի երկքաղաքացիություն ունի, եւ այժմ նրան սպառնում է մինչեւ 4 տարի ազատազրկում։