Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նոյեմբերի 23-ին ժամանել է Լիբանան եւ հանդիպել «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հետ:
Al-Manar հեռուստաալիքը հայտնում է, որ Հասան Նասրալլան Հոսեյն Աբդոլլահիանի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում, Պաղեստինում եւ ամբողջ տարածաշրջանում: