««Մոսադին» հանձնարարվել է գործել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ»,- նոյեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես «Մոսադին» հրահանգել եմ գործել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասել է Նեթանյահուն՝ ակնարկելով, որ Իսրայելը կարող է թիրախավորել նրանց նաեւ Գազայի հատվածից դուրս՝ ներառյալ Կատարի Պետությունում: