ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին:
Կոնգրեսականը Թվիթերի իր էջում ԱՄՆ-ին այս հարցում իր ազդեցությունն օգտագործելու կոչ է արել:
Փալոնը շեշտել է, որ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ:
«ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը եւ օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար»,- ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը: