Բրիտանական Sky news-ի թղթակիցը նոյեմբերի 23-ին հարցազրույց է վերցրել Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իլոն Լեւիից: Վերջինիս բարկացրել է, երբ լրագրողն ակնարկել է, որ Իսրայելը չի գնահատում պաղեստինցիների կյանքն այնքան, որքան գնահատում է իսրայելցիների կյանքը:
Բրիտանացի լրագրողը, հիշեցնելով իսրայելցի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակման պայմանները՝ 50 առեւանգված իսրայելցու դիմաց 150 պաղեստինցի ահաբեկչի, նշել է, որ փաստորեն Իսրայելի համար մեկ հրեայի կյանքն արժե երեք պաղեստինցու կյանք: