Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 28-րդ խորհրդաժողովից (COP28) առաջ այցելել է Անտարկտիդա եւ, սառցադաշտերի ֆոնին կանգնած, աշխարհին կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը եւ թույլ չտալ սառույցի ռեկորդային հալումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է, որ Անտարկտիդայում սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, եւ դրա հետեւանքով ծովի մակարդակը բարձրանում է: Նա նշել է նաեւ, որ կյանքը եւ գոյության միջոցները ամբողջ աշխարհի ծովեզերքի գոտիներում հայտնվում են սպառնալիքի տակ:
«Եկեք վերահսկողության տակ վերցնենք կլիմայական ճգնաժամը։ Եկեք պաշտպանենք Անտարկտիդան, որպեսզի պաշտպանենք մեզ»,- X սոցիալական ցանցի իր գրառման մեջ նշել է ՄԱԿ-ի ղեկավարը։