ՀԱՊԿ երկրները «Վարձկան» գործողության շրջանակում համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ անդամ երկրներում աշխատողներ կան, որոնք փորձում են հավաքագրել մեր երկրների քաղաքացիներին այլ տարածաշրջաններում եւ աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական խմբավորումներում մասնակցելու համար։ Նրանց հաջողվում է այդ հանցավոր ուղու վրա կանգնեցնել որոշ քաղաքացիների»,- հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։