Իսրայելին ցանկացած աջակցություն, լինի պայմանական թե անվերապահ, քարտ բլանշ է պաղեստինցիների ավելի շատ սպանությունների համար»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ռազմավարական հաղորդակցության գագաթնաժողովում։ Նա նշել է, որ արեւմտյան կառավարությունների լռությունը Գազայում կատարվող հանցագործությունների առջեւ, եւ հրադադարի կոչ անելու նրանց անկարողությունը բարոյական եւ քաղաքական ձախողման դրսեւորում է:
«Այս իրավիճակը պարունակում է միջազգային իրավունքի նկատմամբ վստահության լիակատար կորստի վտանգ: Ժամանակն է, որ արեւմտյան աշխարհը հեռանա Իսրայելի իրականացրած ռազմական հանցագործություններից: Իսրայելին ցանկացած աջակցություն, լինի պայմանական թե անվերապահ, քարտ-բլանշ է պաղեստինցիների ավելի շատ սպանությունների համար»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: