ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետեւանքով որեւէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, եւ որեւէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 24-ին 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում՝ բնակչի տան դարպասների մոտ: