ԼՂ-ում ձերբակալված արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան Report-ի թղթակցին հայտնել է, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ ընդունված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել:
Աբիլովան հավելել է, որ Խաչատրյանին տեսել է նոյեմբերի 24-ին եւ բացատրել նրա բոլոր իրավունքները: Ըստ փաստաբանի՝ Վագիֆ Խաչատրյանն առողջական խնդիրներ չունի: