Բրիտանական Financial Times պարբերականը գրում է, որ Եվրամիության պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա սուրճը եւ կակաոն կարող են ոչնչացվել օրենքի համաձայն, որն արգելում է անտառահատվող շրջաններում աճեցված ապրանքների վաճառքը ԵՄ-ի ներսում:
Բանն այն է, որ ԵՄ նոր օրենքով անցումային ժամանակաշրջանում (մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը) անտառահատվող հատվածներում աճեցված սուրճի եւ կակաոյի, ինչպես նաեւ արմավենու յուղի եւ ռետինի վաճառքը Եվրամիության երկրներում հունիսից արգելվում է։
Այլ կերպ ասած՝ Եվրամիության պահեստներում կուտակված շուրջ 200 հազար տոննա կակաոն եւ 150 հազար տոննա սուրճը կա՛մ պետք է ԵՄ-ի տարածքից դուրս հանվեն ու վաճառվեն, կա՛մ պարզապես ոչնչացվեն: