Չինաստանը հերքել է Ռուսաստանի եւ Ղրիմի միջեւ ստորջրյա թունելի կառուցմանը Չինաստանի ենթադրյալ «մասնակցության» մասին The Washington Post-ի հրապարակած տեղեկությունը: Ըստ ամերիկյան պարբերականի՝ Ռուսաստանի եւ Չինաստանի վերոնշյալ ծրագրի մասին տեղեկացել է նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
«Այս հաղորդագրությունն անհիմն է, ես դա չեմ մեկնաբանի»,- ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Washington Post-ի հրապարակումը «անհեթեթություն» էր անվանել՝ ասելով, թե «չարժի դա մեկնաբանել»։