Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Դրա մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Լեհաստանում տարբեր տարիքի մասնակիցների համար ծրագրի շրջանակում կարպետագործության եւ գորգագործության դասընթացներ կանցկացնեն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները: