Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Արեւմուտքը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային՝ դադարեցնելու Ադրբեջանին աջակցելը Ղարաբաղի հարցում:
Նա նշել է, որ նման պահանջ է առաջ քաշվել որպես պայման՝ Թուրքիա F-35 եւ F-16 կործանիչներ ուղարկելու համար։
Չելիքը հավելել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող շանտաժի միջոցով ինչ-որ բան պահանջել Թուրքիայից, քանի որ Թուրքիան ուժեղ եւ ինքնաբավ երկիր է։