ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպման ժամանակ Լիտվայի նախագահը խոր անհանգստություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության կապակցությամբ։
Լանդբերգիսը վստահեցրել է, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս հարցով։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ից պաշտոնական այցով Լիտվայում է, որտեղ հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: