Նորվեգիան նախորդ տարի Ուկրաինայի հակամարտությունից վաստակել է մոտ 334 միլիարդ կրոն (31,3 միլիարդ դոլար): Ըստ NRK հեռուստաալիքի՝ դա, չհաշված Մեծ Բրիտանիա արտահանումը, 2022-ին գազի արտահանումից ստացված ընդհանուր եկամտի 27%-ն է, որը ռեկորդային ցուցանիշ է։
Ուկրաինական հակամարտության բռնկումից հետո ռուսական գազի մատակարարումների կրճատումն ու դադարեցումը մեծապես բարձրացրել են այս էներգակրի գները, ինչը Նորվեգիային հնարավորություն է ընձեռում լավ գումար վաստակելու գազի մատակարարման վրա։
«Սա հսկայական ցուցանիշ է, բայց եւ զզվելի է, որ Նորվեգիան փող է աշխատում ուրիշի դժբախտության վրա: Կառավարությունը անհարմար է դարձնում նորվեգացի լինելը»,- այս առիթով ասել է Կանաչների կուսակցության առաջնորդ Արիլդ Հերմստադը: Նա իր երկիրը անվանում է «պատերազմի շահառու»։
Մինչդեռ երկրի պաշտոնյաները, նրանց թվում՝ նավթի եւ էներգետիկայի նախարար Տերյե Աասլանդը, ասում են, որ Նորվեգիան գազ է մատակարարում դժվարին Եվրոպային: