ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում։
Երկու դեպքում էլ ՀՀ ԶՈՒ-ն կասեցրել է առաջխաղացումը։ Ադրբեջանական կողմին տարածքն անհապաղ լքելու եւ իրենց ելման դիրքեր վերադառնալու պահանջ է ներկայացվել։
ՀՀ ՊՆ-ն բացահայտ սադրանք է որակել Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները եւ անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար այդ երկրի զինված ուժերից պահանջում է անհապաղ վերադառնալ ելման դիրքեր եւ ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։