Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։
Հայրիկյանի սենյակը
— Վերջերս մի խումբ աշակերտների տարել էի ծանոթացնելու նախագահականի շենքին եւ այլն․․․ Այնտեղ մի սենյակ կա․․․
— Ճիշտն ասած՝ ինձ համար դա անհասկանալի ա, բայց ասեք․․․ Երեխաներին ո՞նց կարելի ա տանել փուչիկի հետ ծանոթացնելու․․․
— Պետական հաստատություն է, լավ, մի խոսքով․․․
— Բայց ասո՞ւմ էիք, որ սա փուչիկ հաստատություն ա․․․
— Այնտեղ մի սենյակ կա, որ կոչվում է Հայրիկյանի սենյակ։
— Բացառված ա։
— Չէ, իսկապես։
-Բացառված ա, էլի։ Սրանք գիշեր-ցերեկ մտածում են՝ Հայրիկյանը երբ պիտի մեռնի, երբ պիտի վերանա, որ մենք հայտարարենք, որ Հայրիկյանի ընկերն ենք եղել ու եղբայրը։
— Գիդն էր պատմում։ Ասում ա՝ այստեղ Ռոբերտ Քոչարյանի օրոք աշխատել ա սահմանադրության հետ կապված հարցերով․․․
— Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը։
— Պարույր Հայրիկյանը։ Հիմա նորից եմ ասում, եթե Քոչարյանի օրոք աշխատել եք, հիմա արդյոք չե՞ք վերադառնա նույն Հայրիկյանի սենյակ, նորից աշխատեք, եթե Փաշինյանը ուզի։
— Ուզո՞ւմ եք ճիշտն իմանալ։ Գուցե Քոչարյանն ա իմ օրոք աշխատել նախագահ։
— Լավ էլի, պարոն Հայրիկյան։