ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Խոսնակը շեշտել է, որ առաքելությունը չի մեկնարկել Ադրբեջանի համաձայնության բացակայության պատճառով։
Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն ընդառաջում դրան։
«Հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը: