Թուրքիան մտադիր է վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «մի քանի շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։ Նա ասել է, որ երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ վավերացման գործընթացն ակնկալվում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- լրագրողներին ասել է Բիլստրյոմը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների համաժողովին։
Բիլստրյոմը նախօրեին խոստովանել է, որ Անկարայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վավերացումը կախված է Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելուց: