Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգը հարձակողական չեն, եւ դրա տեղակայումը ոչ մի երկրի համար սպառնալիք չէ:
«Բոլորը պիտի իմանան, որ մեր միակ մտահոգությունը մեր երկրի օդային անվտանգության ապահովումն է: С-400-ը ընդամենը հակաօդային պաշտպանության միջոց է եւ նախատեսված է հրթիռ խոցելու կամ օդային հարձակմանը հակազդելու համար»,- նշել է թուրք նախարարը: