ՆԱՏՕ-ն մշակում է ճանապարհային քարտեզ Ուկրաինայի՝ դաշինքի հետ լիարժեք փոխգործունակության անցնելու համար: Դրա մասին նոյեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա նշել է, որ դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
«Մենք այժմ առաջարկություններ ենք ներկայացրել Ուկրաինայում առաջնահերթ բարեփոխումների վերաբերյալ՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը եւ մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քան երբեւէ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը կշարունակի օգնել նրան անդամակցության ճանապարհին եւ աջակցել Ուկրաինայի ազատության համար պայքարին: