Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 30-ին հանդիպում է ունեցել արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին, դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Ավելի վաղ արտգործնախարարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Սկոպյեում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, այնուհետեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ: